ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ

Սիրելի՛ համալսարանականներ, թեմայով հետաքրքրված անձինք, փետրվարի 8-ին՝ ժամը 12:00-ին, Գորիսի պետական համալսարանի նիստերի սրահում «Միջազգային իրավունքի աղբյուրները»* թեմայով բաց դասախոսությամբ հանդես կգա իրավագետ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Հայկանուշ Պարսամյանը:

* Միջազգային իրավունքի աղբյուրների հասկացությունը և տեսակները`
• Միջազգային պայմանագիրը
• Միջազգային իրավական սովորույթը
• Միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքները
• Դատական վճիռները և հանրային իրավունքի հարցերով դոկտրինաները
Միջազգային և ներպետական իրավունքի հարաբերակցությունը
Միջազգային իրավունքը Հայաստանի Հանրապետության և այլ իրավական համակարգերում

Հ.Պարսամյանի անձնական տվյալները, կրթությունը, ակադեմիական որակավորումները և մասնագիտական գործունեությունը՝ տե՛ս հավելվածում Հայկանուշ Պարսամյան _ CV

 

 

Facebook Comments