ՀՐԱՆՏ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԹԻՄԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ

Հրանտ Բաղդագյուլյանի արվեստանոցը, համագործակցելով Գորիսի համայնքապետարանի, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի և Գորիսի մանկապատանեկան դպրոց ՀՈԱԿԻ-ի հետ, փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ին (վայրը՝ Գորիսի շախմատի դպրոց, Անկախության 6), կազմակերպում է Հրանտ Բաղդագյուլյանին նվիրված ամենամյա թիմային հուշամրցաշար:

Մրցաշարին կարող են մասնակցել Գորիս համայնքի, ինչպես նաև շրջակա գյուղերի թիմերը, յուրաքանչյուր թիմ պետք է կազմված լինի 4 հոգուց, որի մասնակիցներից մեկը պետք է պարտադիր լինի վետերան (50+):

Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոնների համաձայն, շվեցարական կամ շրջանային մրցակարգով՝ կախված թիմերի քանակից:

Մրցաշարին գրանցվելու համար անհրաժեշտ է vardan232526@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկել թիմի կազմի հայտը՝ ըստ խաղատախտակների:

Մրցաշարում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը կպարգևատրվեն դրամական մրցանակներով և գավաթով:

Գլխավոր մրցավար՝ Հայաստանի Հանրապետության շախմատի ֆեդերացիայի առաջին կարգի մրցավար Վարդան Մովսիսյան

Հիմնական մրցանակներ

120.000 դր

80.000 դր

60.000 դր

Լավագույն արդյունք

Առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տախտակներ՝ 10.000-ական դրամ

Լավագույն սիրողական թիմ՝ վարկանիշ չունեցող շախմատիստներով՝ 20.000 դրամ

Գրանցման վերջնաժամկետ` փետրվարի 22

Հարցերի դեպքում զանգահարել՝ +37477 52 54 54:

Կանոնակարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/4hNDd6q :

Facebook Comments