ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օգոստոսի 28-ին այցելեց Գորիսի պետական համալսարան և հանդիպեց պրոֆեսորադասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչների հետ:
ԿԳ նախարարին և ներկաներին ողջունեց ԳՊՀ-ի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով նախարարին խորհրդակցական շրջայցի և համալսարանականներին հուզող հարցերին պատասխանելու պատրաստակամության համար:
Լևոն Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ պատիվ ունի գտնվելու տասնամյակների պատմություն և գիտակրթական հստակ առաքելություն ունեցող Գորիսի պետական համալսարանում, ապա խոսեց կրթական համակարգի այժմյան վիճակի, խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: Ներկայացրեց բարեփոխումների այն ծրագիրը, որը մշակվում է կրթական համակարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման, կրթության որակի զարգացման ու կատարելագործման նպատակով:
Նախարարը շեշտեց, որ մարզային բուհերը պետք է հաշվի առնեն տարածշրջանային կենսավարության առաջնահերթությունները, հաճախ ուսումնասիրեն աշխատաշուկայի պահանջները և ելնելով մարզի զարգացման առանձնահատկություններից՝ ներդնեն նոր մասնագիտություններ. օրինակ, Սյունիքի մարզում` զբոսաշրջություն, երկրաբանություն, օտար լեզուներ և այլն:
ԿԳ նախարարը խոսեց նաև կրթական ոլորտի հայեցակարգային մի շարք հիմնահարցերի մասին, որոնց վերանայումը կնպաստի բուհերում ընդունելության հետ կապված խնդիրների լուծմանը, բնագիտական մասնագիտությունների զարգացմանը և այլն:
Քննարկվեցին նաև ՀՀ-ում առկա բուհերի (պետական և մասնավոր) քանակին, առաքելությանը, մատուցվող կրթական ծառայություններին վերաբերող հարցեր: Խոսվեց բուհերի օպտիմալացման ուղիների, հնարավորությունների մասին:
Հանդիպման ավարտին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց նախարար Լևոն Մկրտչյանին՝ բուհի հանդեպ գործնական հոգածություն ցուցաբերելու համար, ներկայացրեց ընթացիկ ուսումնական տարում համալսարանի հիմնական անելիքները, ինստիտուտցիոնալ հավատարմագրման ընթացքը, ինչպես նաև կրթօջախի 50-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքները, բնագիտական հետազոտական կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը բուհում և խնդրեց նախարարության աջակցությունը նման կարևոր հարցերում:

Facebook Comments