ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:

Բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը։

Գիտական զեկուցումներով հանդես եկան.

1 Բգթ, դոցենտ Մ Քումունցը՝ «Բուրդուր․տեղահանություն և կոտորած» թեմայով,

2 Պգթ, իրավագիտության դոցենտ Մ Թելունցը՝ «Հայոց Մեծ եղեռնը՝ ցեղասպանությունը․ պատմություն և արդիականություն» թեմայով,

3 Բգթ, դոցենտ Ռ Ստեփանյանը՝ «Հայոց ցեղասպանության գեղարվեստականացումը  Սերո Խանզադյանի փոքր արձակում  («Վեց գիշեր» և «Մեռածները  հիշում են» վիպակները)» թեմայով,

4 Բգթ. Թ Անդրեասյանը՝ «1894-1896թթ․ հայկական ջարդերը որպես Հայոց ցեղասպանության նախասկիզբ․ անդրադարձը արևմտահայ փոքր արձակում» թեմայով,

5 Բգթ Գ Սահակյանը՝ «Ցեղասպանության գեղարվեստական վկայությունը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում» թեմայով,

6 Դասախոս Մ Կարապետյանը՝ «Ռուբեն Սևակը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով,

7 Դասախոս Ա Պողոսյանը՝ «Քրդական  գործոնը «Հայկական հարցի»  լուծման գործիք» թեմայով:

Գիտաժողովը նախաձեռնել էր Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնը՝ վարիչ Լ. Ներսիսյանի գլխավորությամբ:

Facebook Comments