ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ԵՎՐԱՍԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ
Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագրով ամենամյա ուսանողական գիտաժողով, որը տեղի կունենա 2024 թ. մայիսի 29-ին։
Գիտաժողովը կհանդիսանա հարթակ՝ քննարկելու «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի շրջանակներում ՀՀ առջև ծառացած մարտահրավերները՝ թիրախավորելով օրակարգի հետևյալ նպատակները.
- ԿԶՆ 1․ Աղքատության վերացում
- ԿԶՆ 2․ Սովի Վերացում
- ԿԶՆ 3․ Ամուր առողջություն և բարեկեցություն
- ԿԶՆ 4․ Որակյալ կրթություն
- ԿԶՆ 8․ Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ
- ԿԶՆ 10․ Անհավասարությունների վերացում
- ԿԶՆ 12․ Պատասխանատու սպառում և արտադրություն
- ԿԶՆ 16․ Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ
- ԿԶՆ 17․ Գործընկերություններ հանուն նպատակների
Խրախուսվում են գիտական ղեկավար-ուսանող համատեղ հետազոտությունները:
Գիտաժողովին ներկայացվող զեկույցը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակի (ների) կողմից կատարած ինքնուրույն հետազոտության արդյունքները, պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ, համապատասխանի գիտական աշխատանքին ներկայացվող կառուցվածքին, հաջորդականությանը և ներկայացնի գիտական որոշակի նոր արդյունքներ:
Ելույթին տրամադրվելու է առավելագույնը 10 րոպե ժամանակ:
Բանախոսն իր զեկույցը պետք է ներկայացնի տեսասահիկի միջոցով (օրինակ՝ Power Point)։
Մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2024թ. մայիսի 22-ը լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/e/B4eddhvAZW:
Տպագրության ներկայացվող հոդվածները պետք է մինչև մայիսի 21-ը ուղարկվեն research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին, պահպանելով հոդվածին ներկայացվող հետևյալ պահանջները`
- տառատեսակը` GHEA Grapalat,
• հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի (հեղինակների) անունը, ազգանունը, բուհը, ֆակուլտետը, կուրսը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն,
• տեքստի տառաչափը` 12,
• տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5,
• հղումներն իրականացվում են APA ձևաչափով ՝ հիմնական տեքստում «հեղինակ-տարեթիվ-էջ» համակարգով և թվարկվում են այբբենական կարգով հոդվածի վերջում՝ օգտագործված գրականության ցանկում։ Տեքստում վկայակոչված յուրաքանչյուր աղբյուր պետք է արտացոլված լինի գրականության ցանկում,
• հոդվածի վերջում պետք է ներկայացվի օգտագործված գրականության ցանկը։