ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ
Սիրելի՛ ուսանողներ,
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 2024թ. հունիսի 28-ին կազմակերպում է հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
- Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
- Գիտություններ Երկրի մասին
- Տնտեսագիտություն
- Իրավաբանական գիտություններ
- Պատմական գիտություններ
- Բանասիրական գիտություններ
- Մանկավարժական գիտություններ (այդ թվում՝ դասավանդման մեթոդիկաներ)
- Հոգեբանական գիտություններ
- Արվեստագիտություն
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:
Գիտաժողովի մասնակցության ձևաչափ՝ առկա:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2024թ. հունիսի 10-ը առցանց համակարգով լրացնել մասնակցության հայտը (https://shsu.am/41214-2/)՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ ներկայացվող չափորոշիչների (https://shsu.am/criteria/):
Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գրախոսման արդյունքում դրական կարծիքի արժանացած հոդվածները հրատարակվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին: