ՀԱՆՁՆԻ՛Ր ԱՐՅՈՒՆ, ՓՐԿԻ՛Ր ԿՅԱՆՔԵՐ…

Գորիսի պետական համալսարանը միանում է Արյան դոնորի համաշխարհային օրվան…

Սիրելի ուսանողներ, հարգելի դասախոսներ, համաքաղաքացիներ

Հունիսի 14-ը նշվում է որպես Արյան դոնորի համաշխարհային օր՝ ի նշան երախտագիտության այն անձանց, ովքեր անշահախնդիր կերպով իրենց արյունն են նվիրաբերում՝ փրկելով բազմաթիվ կյանքեր։

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս արյան մշտական պահանջ կա, և յուրաքանչյուր առողջ քաղաքացի կարող է իր ներդրումն ունենալ՝ մասնակցելով արյունատվությանը։

Միացեք մեզ հունիսի 14-ին՝ դառնալով արյան դոնոր և փրկելով կյանքեր։ Ձեր մեկ փոքրիկ քայլը կարող է անգնահատելի նշանակություն ունենալ մեկ ուրիշի համար։

Հիշե՛ք՝ հանձնած դոնորական արյան պաշարները անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդների համար ոչ միայն ապաքինման անփոխարինելի հնարավորություն են, այլ նաև կյանքի հույս:

Արյան հանձնումն իրականացվում է կամավորական սկզբունքով։

Արյունատվությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթը հետևյալ հղումով՝ https://forms.gle/6Qubk3oDvnGUqDJE9 :

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +37498 92 17 16:

ՈՒՂԵՑՈՒՅՑ

Facebook Comments