ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ տիկին Դոմինիկ Վեյսին, որը ներկայացրեց իրենց գաղափարները և համալսարանի հետ հնարավոր համագործակցության շրջանակները։

Հանդիպման ընթացքում խոսեցին բուհի ստեղծման, առկա և հեռակա կրթաձևով սովորող ուսանողների, ֆակուլտետների, մասնագիտությունների, ոչ ֆորմալ դասընթացների, ուսուցիչների վերապատրաստումների, Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, համալսարանների հետ համագործակցության, փորձի փոխանակման կարևորության, ուսանողների և դասախոսների շարժունության մասին:

Ներկայացուցիչը հույս հայտնեց, որ համագործակցություններ կստեղծեն ֆրանսիական համալսարանների հետ, կլինեն փորձի փոխանակումներ, վերապատրաստումներ, կաշխատեն ուսանողների և դասախոսների շարժունության խթանման ուղղությամբ:

Facebook Comments