ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդ Նեյթըն Օսթինին և կրթական, մշակութային և երիտասարդական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին: Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին դեսպանության կողմից իրականացվող կրթական և մշակութային ծրագրերը, ինչպես նաև քննարկեցին համալսարանի հետ հնարավոր համագործակցության ուղղություններն ու համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։
Հյուրերին ընդունեցին ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը, ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գայանե Շաբունցը:
Ողջունելով հյուրերին՝ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը նշեց, որ համալսարանը բաց է նոր համագործակցությունների համար և պատրաստ է ակտիվորեն ներգրավվել այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված կլինեն բուհի կարողությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացում խոսեցին բուհի ստեղծման, բուհում գործող մասնագիտական կրթական ծրագրերի, ֆակուլտետների, Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի, համալսարանների հետ համագործակցությունների, փորձի փոխանակման կարևորության մասին:
Ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորեցին ԳՊՀ-ի համագործակցության պատրաստակամությունը և հույս հայտնեցին, որ առաջիկայում կլինեն փորձի փոխանակումներ, վերապատրաստումներ, որոնք կնպաստեն բուհի կարողությունների զարգացմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը:







