ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ՍՅՈԻՆԻՔԻ ՆԵՐԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՐՈՂՆԵՐԸ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս.թ. փետրվարի 5-ին տեղի ունեցավ Իմփաքթ Հաբ Սյունիք-ի հանդիպումը Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ:
Դասընթացը վարում էր փորձագետ Սիլվա Մեսրոպյանը, ում օգնությամբ ձևավորվեց աշխատարան՝ միտված խնդիրների բացահայտմանը, գաղափարների գեներացմանը: Խոսվեց գաղափարների առաջացման, բիզնեսի և ձեռնարկատիրության տարբերության, նորարարության մասին:
Ուսանողները խոսեցին իրենց բիզնես գաղափարների՝ խնդիրներ լուծելու հնարավորության, դրական միտման մասին: Ծանոթացան գաղափար ստեղծելու կանոններին:
Ձևավորվեցին խմբեր, փորձագետը առաջ քաշեց մի քանի ոլորտ՝ գյուղատնտեսություն, առողջապահություն, զբոսաշրջություն, մշակույթ, այդ ոլորտներից ուսանողները վերհանեցին արդիական խնդիրներ և առաջարկեցին լուծման ուղիներ:
Վերջում՝ ակնհայտից խուսափելու համար մեկտեղեցին և ստեղծեցին ստանդարտից դուրս գաղափարներ:
Facebook Comments