ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ` 2024-2025 ԹԹ. ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
Հարգելի՛ ուսանողներ,
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարել է 2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիր՝ առկա վճարովի համակարգում սովորող ուսանողների համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2024թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:
Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։
Պատերազմի մասնակից ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74։
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն ԱՌՑԱՆՑ։
Մրցույթը կանցկացվի մարտի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ:
Մասնագիտություններ, որոնք հովանավորվում են ՀԿՀ-ի կողմից.
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
- Կենսաբանություն
- Քիմիա
- Ֆիզիկա
- Էլեկտրոնիկա
- էլեկտրաէներգետիկա
- Տնտեսագիտություն
Եթե ձեր մասնագիտությունը կար ցանկում, ապա շտապեք մուտք գործել և լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը՝ https://apply.aef.am/ :