ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գորիսի պետական համալսարանի 50-ամյակի կապակցությամբ ձեռնարկված հոբելյանական միջոցառումների ու ծրագրերի շրջանակում նախատեսել ենք հրատարակել «ԳՊՀ Լրատու» պաշտոնաթերթի հատուկ համար:

Այդ առիթով դիմում ենք մեր ընթերցողներին, գործընկերներին, ԳՊՀ-ի մեծ ընտանիքի մաս կազմած հին ու նոր աշխատակիցներին, անձնակազմին, որպեսզի խմբագրությանը տրամադրեն իրենց կողմից գրի առնված որևէ հուշակնարկ կամ համալսարանի պատմությանն առնչվող արխիվային նյութեր ու լուսանկարներ:

Պատճենելուց հետո դրանք անպայման կվերադարձնենք իրենց տերերին:

Կանխահայտ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կաջակցեն թերթի հոբելյանական համարի լույս ընծայման գործին:

ԳՊՀ-ի հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժին

Կապ մեզ հետ՝ info@gorsu.am , +374 77 46 28 49

Facebook Comments