ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ներքոնշյալ թափուր պաշտոնների տեղակալման համար.
- Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ,
- Օտար լեզուների ամբիոնի վարիչ,
- Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի վարիչ:
Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթին, որպես կանոն, կարող են մասնակցել գիտությունների դոկտորի (պրոֆեսորի) կամ գիտությունների թեկնածուի (դոցենտի) գիտական աստիճան (կոչում) ունեցող անձինք:
Ամբիոնի վարիչի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի 65-ը:
Ամբիոնի վարիչի պաշտոնատեղի հավակնորդները մինչև ս.թ. հունիսի 1-ը՝ ժամը 16:00-ն պետք է hամալսարանի անձնակազմի կառավարման բաժին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում համալսարանի ռեկտորի անունով,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (պահանջվում է, եթե հավակնորդը համալսարանի հիմնական աշխատող չէ),
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ հաստատված սահմանված կարգով,
- տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը՝ հաստատված սահմանված կարգով,
- տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2,
Հեռ.` 098196701, 028420155։
Facebook Comments