ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը աջակցում է հայագիտական կարևորագույն ծրագրերի իրականացմանը, հայագիտական գիտաժողովների և ամառային դպրոցների կազմակերպմանը, հայագիտական հիմնարար և արդիական հետազոտությունների հրատարակությանը, թարգմանություններին և հանրահռչակմանը։

2023 թ․ Հիմնադրամը նախատեսում է հայագիտական հիմնարար և արդիական աշխատությունների հրատարակությունների և թարգմանությունների ֆինանսավորում հետևյալ ուղղություններով՝

  1. հայագիտության առանձին գիտաճյուղերում կատարված հիմնարար ուսումնասիրություններ,
  2. Արցախի պատմության, մշակույթի, արդի փուլի իրադարձությունների ուսումնասիրություններ,
  3. հայոց պատմության կեղծարարության և հայ մշակույթի յուրացման փորձերի բացահայտմանը և դրանց սնանկության հիմնավորմանը միտված ուսումնասիրություններ,
  4. հայկական ինքնության ուսումնասիրություններ։

Նախատեսվում է նաև հայագիտական բնույթի միջոցառումների կազմակերպման ֆինանսավորում հետևյալ ուղություններով՝

  1. հայագիտական կադրերի պատրաստմանը ուղղված ամառային դպրոցների կազմակերպում,
  2. գիտաժողովների և կլոր սեղանների անցկացում։

Վերոհիշյալ ուղղություններով հետազոտությունների հրատարակության և ծրագրերի իրականացման համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում անհրաժեշտ է մինչև ս․թ․ փետրվարի 15-ը Հիմնադրամին փոխանցել այդ հետազոտությունների և ծրագրերի ցուցակը՝ հաստատված համալսարանի կամ նրա ստորաբաժանման գիտական խորհրդի կողմից։

Facebook Comments