ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գորիսի պետական համալսարանի Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնը հրավիրում է մասնակցելու «Հիշողությունն ընդդեմ մոռացության» խորագրով կոնֆերանսին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին, որը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 1330 –ին:
Օրվա բանախոսներ
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժնի վարիչ, Գորիսի պետական համալսարանի դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյան
Թեմա՝ Հայերի կոտորածները Բաքվի նահանգում և թուրք-ադրբեջանական իշխանությունների պատասխանատվությունը (1918 թ. սեպտեմբեր-1920 թ. ապրիլ) :
ՀՀ ԳԱԱ Պատմության իստիտուտի «Հայկական հարցի և հայոց ցեղասպանության» բաժնի վարիչ, պ.գ.դ. Արմեն Մարուքյան
Թեմա՝ Ցեղասպանության հետևանքների հաղթահարման պատմաիրավական հիմքերն ու հիմնախնդիրները:
«Հիշողությունն ընդդեմ մոռացության» խորագրով կոնֆերանսի բանախոսները