ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ մեկնարկել է «We Share» հանդիպումների շարք, որի շրջանակներում ս.թ. մարտի 14-ին և 15-ին` ժամը 12:00-ին, Գորիսի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի հանդիպումների սրահում տեղի կունենան երկօրյա հանդիպումներ EducationUSA կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանի և ԱՄՆ Պետքարտուղարության կողմից իրականացվող PFP մասնագիտական վերապատրաստման 2012 թ. ծրագրի մասնակից Պարույր Ջանգուլյանի հետ:
Երկօրյա հանդիպումներին կքննարկվեն հետևյալ թեմաները`
ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորությունները
Գործարար ծրագրերի կազմում, պլանավորում և իրականացում: