ՀԱՅԿԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՊՀ-ՈՒՄ

Ս.թ. դեկտեմբերի 11-13-ը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն անցկացրեց առաջին քիմիական ուսանողական օլիմպիադան: «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»  առաջին ուսանողական քիմիական օլիմպիադան էր Հայաստանում: Այն միջհամալսարանական էր, որին կարող էին մասնակցել բոլոր այն բուհերի ուսանողները, որտեղ որպես մասնագիտական առարկա դասավանդվում է քիմիա: Օլիմպիադայի մասնակցությունը թիմային էր: Օլիմպիադային մասնակցության հայտ էր ներկայացրել նաև ԳՊՀ բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի չորս ուսանողներից ձևավորված թիմը:

 Թիմի կազմում էին ուսանողներ Մարիամ Հրայրի Գյուրջյանը (թիմի ավագ, ԲՄՖ ՈւԳԸ նախագահ, Կենսաբանություն մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի), Հայարփի Կամոյի Աղաջանյանը (Դեղագործական քիմիա մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի), Մելինե Մատվեյի Տոռոզյանը (Դեղագործական քիմիա մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի), Մարիամ Ստեփանի Օհանջանյանը (Դեղագործական քիմիա մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի):
Օլիմպիադան անցկացվեց երեք փուլով`
1. տեսական հարցեր
2. զեկուցումներ նախապես առաջադրված թեմաներով
3. գործնական փուլ
Ֆակուլտետի թիմը նախապատրաստել էր «Իզոպրենային կաուչուկի արտադրությունը» թեմայով զեկույց: Այն ներկայացրեց թիմի ավագ Մարիամ Գյուրջյանը: Անդրադարձ կատարվեց ինչպես ընդհանուր արտադրությանը, այնպես էլ մոնոմերի իզոպրենի ստացման եղանակին: Արդյունքների ամփոփումից հետո ԳՊՀ-ն ներկայացնող Մարիամ Գյուրջյանն արժանացավ պատվոգրի ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադային» ներկայացրած լավագույն զեկույցի համար:

                                                                                                                                                  ԳՊՀ ԲՄՖ ուսանողական գիտական ընկերություն

  Qim. UG.6

Qim. UG.1

Qim. UG.2

Qim. UG.3

Qim. UG.5

Qim. UG.4

25299174_563131907355622_6412150281282866840_n

Facebook Comments