ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ «ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ (TNE) ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ

Սույն թվականի հունվարի 23-ին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպել էին համաժողով՝ «Անդրազգային կրթությունը (TNE) Հայաստանում» խորագրով: Համաժողովին մասնակցում էին Հայաստանի պետական բարձրագույն հաստատությունների` միջազգային հարաբերությունների և համագործակցության բաժինների ղեկավարները: Միջոցառմանը նաև հրավիրվել էր ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը:

Համաժողովին ներկա էին նաև ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջոն Պատրիկ Գալահերը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

 Համաժողովի նպատակն էր ներկայացնել Բրիտանական խորհրդի կողմից մշակված անդրազգային կրթության նոր ռազմավարությունը ու դրա վերաբերյալ իրականացված հետազոտությունը:

Այն նաև նպատակ ուներ ընձեռնելու հնարավորություններ՝ անդրազգային կրթության շրջանակում ՄԹ-ի և հայաստանյան բուհերի միջև նոր գործընկերային կապերի ստեղծման և համագործակցությունների մեկնարկի համար: Քննարկումներ ծավալեցին համաշխարհային և, մասնավորապես, ՄԹ անդրազգային կրթության ժամանակակից միտումների, տարածաշրջանային առաջնահերթությունների և առկա մարտահրավերների շուրջ: 

   

Facebook Comments