ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԳՈՐԻՍԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Ս.թ. դեկտեմբերի 2-ին Գորիսի պետական համալսարանը` ի դեմս ռեկտոր Արտուշ Ղուկասյանի և Շիրակի պետական համալսարանը` ի դեմս ռեկտորի պաշտանակատար Երվանդ Սերոբյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, կողմերի գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Հուշագրի նպատակն է երկու բուհերի միջև կրթական և գիտահետազոտական ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատում, համագործակցության ծրագրերի իրականացում` հուշագրով նախատեսված ուղղությունների շրջանակներում:
Կողմերի համագործակցության հիմնական ուղղություններն են՝
- ՇՊՀ-ում և ԳՊՀ-ում իրականացվող կրթական ծրագրերի մասին տեղեկությունների տրամադրում, համատեղ կամ կրկակի որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների քննարկում և կազմակերպում,
- ՇՊՀ-ում և ԳՊՀ-ում մշակված առարկայական ծրագրերի, կրթական ծրագրերի արտաքին փորձագիտական գանհատման աշխատանքների իրականացում,
- սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ակադեմիական շարժունության իրականացում,
- կրթական ծրագրերի և դասընթացների համատեղ մշակում,
- սովորողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստումների, վարպետության դասերի, կլոր սեղանների, բանավեճերի կազմակերպում,
- համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում,
- կողմերի սովորողների պրակտիկաների փոխադարձ կազմակերպում,
- սովորողների ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի փոխադարձ ղեկավարում և գրախոսում,
- համատեղ հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպում:
Սույն հուշագիրը հիանալի հնարավորություն է երկու բուհերի միջև բարեկամական հարաբերությունները գիտահետազոտական և կրթական, համագործակցային ծրագրերի դաշտ բերելու համար, այն նաև կխթանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերի ներկայացուցիչների ակադեմիական շարժունության իրականացումը: