«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՄԵԿ ՔԱՅԼ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՈՒՆ

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը սկսում է նոր ուսումնական ծրագիր`«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ», որը նպատակ ունի աջակցել ուսանողներին՝ ունենալ մասնագիտական զբաղվածություն:
Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան.
տարբեր կազմակերպությունների անմիջապես թոփ մենեջերների կողմից ստանալ յուրաքանչյուր ամիս 24 ժամյա կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան
կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ժամանակակից և մրցունակ մասնագիտություն, հենց կազմակերպության ներսում մասնակցել և կարևոր գործառնական հմտություններ յուրացնելու հնարավորություն,
ծրագրի ավարտին ունենալ հիմնական աշխատանք՝ հենց իրենց մասնագիտությամբ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Համապատասխան մրցույթն անցած և ծրագիր ընդգրկված ուսանողների համար կիրականացվի նաև 1 տարվա 80% վարձավճարի փոխհատուցում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 01․06․2023 թ․

Facebook Comments