«Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022». ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՎԵՐ

2022 թվականի հոկտեմբերի 6-7-ը Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը հայ դպրոցականներին և ուսանողներին հրավիրում է մասնակցելու ռուսական բուհերի «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» երկօրյա կրթական ցուցահանդեսին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված այս ցուցահանդեսի շրջանակներում ներկաները կծանոթանան ռուսական բուհերի կրթական և գիտական ներուժին, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանում անվճար ուսուցման ծրագրին։
Ցուցահանդեսը տեղի կունենա Մարշալ Բաղրամյան պողոտա 24 հասցեում (ՀՀ ԳԱԱ նախագահության բաց տարածք) ժամը 10:00-19:00-ին:
Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս. Կոպիրկինը, Հայաստանում «Ռուսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավարը:
ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժին