ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ` ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2019-2020թթ․ նոր ուսումնական տարվա համար:
Կրթաթոշակները տրամադրվում են ուսման վարձի չափով` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ է) խրախուսելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով՝
https://aef.am/applic/item/5։Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի առկա, վճարովի համակարգում սովորող ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):
Կրթաթոշակները տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 16; 7,5 կամ 77 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել մեր կայքից՝ www.aef.am և մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:00-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):
Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգահարել 011 53 14 85: Դիմորդը անձամբ պետք է զանգահարի և մոտենա։
Տեղեկացնեք նաև, որ ՀԿՀ-ի մրցույթին Գորիսի պետական համալսարանից  կարող են դիմել «Պատմություն», «Էլեկտրոնիա», «Էլեկտրաէներգետիկա», «Տնտեսագիտություն», ինչպես նաև բնագիտական մասնագիտությունների գծով սովորող բակալավարիատի ու մագիստրատուրայի ուսանողները։

Facebook Comments