ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը (Education Exchanges Support Foundation, https://www.smpf.lt/en/about-us/about-us/)  հայտարարել է ՀՀ քաղաքացիների համար պետական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով:Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը կրթության և մասնագիտական վերապատրաստման ոլորտներում Եվրահանձնաժողովի և Լիտվայի կառավարության ֆինանսավորմամբ գործող Erasmus+ և Lifelong Learning ծրագրերի կառավարչության կողմից վստահված ազգային գործակալություն է, որը գործում է 2007 թվականից։

Ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու համար առցանց դիմում-հայտեր կարելի է ներկայացնել ըստ ստորև ներկայացվող պայմանների.

Full-time Master’s degree and Integrated studies (մինչև 2 տարի)   

Ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ՝ ուսման ամբողջ ժամանակահատվածի համար։ Մանրամասները՝ http://studyin.lt/scholarships/full-time-master-degree-studies/ կայքում։
Կոնտակտային էլ․ հասցե՝ scholarships@smpf.lt:

Short-term studies (1-ից 2 կիսամյակ)

Ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ բակալավրում և մագիստրատուրայում կարճաժամկետ ուսանման համար և 980 եվրո՝ դոկտորանտուրայում կարճաժամկետ ուսանման համար, ինչպես նաև ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ։ Մանրամասները՝ https://studyin.lt/scholarships/short-term-studies կայքում:

Կոնտակային էլ. հասցե՝ state.scholarships@smpf.lt:

Lithuanian short-term studies (1-ից 2 կիսամյակ)

Ուսանողներին կտրամադրվի 735 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ։ Մանրամասները՝ https://studyin.lt/scholarships/lithuanian-short-term-studies/ կայքում:

Կոնտակային էլ. հասցե՝ state.scholarships@smpf.lt:

Ստորև ներկայացվում են նախագծերի համակարգողի կոնտակտային տվյալները․

Ms. Eglė Fišeraitė
Project Coordinator
Higher Education Programmes Unit
Հեռ․ +370 658 69443
Էլ․ փոստ․ egle.fiseraite@smpf.lt

Facebook Comments