ԼԻԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ՝ ՖՐԱՆՍԵՐԵՆԸ ՈՐՊԵՍ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ (FLE) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Ս.թ. մայիսի 25-29-ը Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնը հյուրընկալեց Ֆրանսիայի Լիլի համալսարանի կիրառական օտար լեզուների (LEA) բաժնի, լեզուների, մշակույթների և հասարակությունների ֆակուլտետի (FLCS) դասախոս, հաշմանդամության քաղաքականության գծով փոխնախագահ և FOS ծրագրի համաղեկավար պարոն Մալիք Հաբիին, որն իրականացրեց վերապատրաստման դասընթացներ՝ ֆրանսերենը որպես օտար լեզու (FLE) դասավանդողների և ուսանողների համար։
Այցը կազմակերպվել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ձևավորված համագործակցության արդյունքում։
Այցի ընթացքում պարոն Հաբին հանդես եկավ դասախոսությունների շարքով՝ նվիրված գրավոր և բանավոր խոսքի, ինչպես նաև ֆրանսերենի քերականության ուսուցման նորարարական մեթոդներին, ֆրանսիական կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի հիման վրա մշակված մանկավարժական գործունեություններին՝ ուղղված գրավոր և բանավոր լեզվական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ֆրանսիական կինոյի ներածական ներկայացմանը և ֆրանսիական կինոյի քաղաքական, մշակութային ու տնտեսական հիմնախնդիրների վերլուծությանը։
Այցի ընթացքում նախանշվեցին երկու համալսարանների միջև համագործակցության խորացման և նոր ծրագրերի մշակման հնարավոր ուղղությունները։




















