ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Սիրելի’ ուսանողներ,

Հիմք ընդունելով «ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1005 –Ն որոշման հավելված 1-ով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգի 5-րդ կետը` Գորիսի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, որոնք, ըստ նշված ոլորտների, համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 2 հավելվածում նշված չափանիշներին:

Մրցույթն անցկացվում է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների`

1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).

2) բժշկություն.

3) հումանիտար գիտություններ.

4) հասարակագիտություն.

5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական).

6) մշակույթ-սպորտ.

7) հայագիտություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ Հայկուշ Արզանյանին (հեռ.՝ 098-05-82-15) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) մասնակցության հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 3 հավելվածի.

2) ըստ չափանիշների` հավաքած միավորները*.

3) քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից.

4) ստուգման գրքույկի պատճեն, առաջադիմության թերթիկ.

5) բնութագիր.

6) դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր:

Մրցույթի առաջին փուլի արդյունքներով Գորիսի պետական համալսարանը մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարություն է ներկայացնելու ըստ ոլորտների և կրթական ծրագրերի մեկական հաղթողների փաստաթղթերը` մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար:

Մրցույթի երկրորդ փուլի մրցութային Հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում որոշելու է հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր), որոնք պարգևատրվելու են հավաստագրերով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով:

Հաջողություն ենք մաղթում մեր ուսանողներին:

Կից հղումով տե՛ս «ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1005 –Ն որոշման հավելված 1-ով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգը.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=85589

Տե’ս նույն կարգում` հավելված 2 (Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի չափանիշները):

 

Facebook Comments