Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Հարգելի՛ ուսանողներ, Գորիսի պետական համալսարանում բակալավրի կրթական ծրագրով 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից՝ առկա եղանակով՝ խստագույնս պահպանելով սահմանված հակահամաճարակային կանոնները:
Իրավիճակի զարգացմամբ պայմանավորված՝ ուսումնական պարապմունքների կազմակերպման ձևաչափի փոփոխության կամ բազմազանեցման դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Տեղեկացնենք նաև, որ սեպտեմբերի 1-ին ԳՊՀ-ում Գիտելիքի և դպրության օրվան նվիրված ավանդական մեծամասշտաբ միջոցառմանը կփոխարինի առաջին կուրսեցիների ընդունելության արարողությունը ֆակուլտետներում։

Facebook Comments