Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված` բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները, իրենց դիմումների համաձայն, կներգրավվեն Գորիսի պետական համալսարանի ուսումնական գործընթացներում՝ կցագրվելով համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսերում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահամանված տեղերի քանակից, կրեդիտների տարբերությունից (առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից):
Ըստ անհրաժշտության՝ բուհը կցուցաբերի իրավիճակային կամ անհատական մոտեցում:
ՀՀ ԿԳՄՍՆ