Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սիրելի ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ ԳՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի («Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա») կրթական ծրագրերով հեռակա կրթաձևի՝ ավարտական կուրսերի 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն մարտի 24-ից և կավարտվեն ապրիլի 18-ին:
Ոչ քննական առարկաների սահմանային ատեստավորումները կիրականացվեն ս.թ. ապրիլի 14-ից մինչև 18-ը:
Քննաշրջանը կկազմակերպվի ս.թ. ապրիլի 21-ից մինչև ապրիլի 25-ը:
Քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման ժամկետը կսահմանվի ապրիլի 28-ից մինչև մայիսի 2-ը
Facebook Comments