Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ԱՌԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սիրելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ ԳՊՀ-ի բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով առկա կրթաձևի` ավարտական կուրսերի 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կավարտվեն  ապրիլի 4-ին:

Միջանկյալ ստուգումները կանցկացվեն մարտի 31-ից մինչև ապրիլի 4-ը:

Ոչ քննական առարկաների սահմանային ատեստավորումները կանցկացվեն ապրիլի 7-ից մինչև ապրիլի 11-ը:

Քննաշրջանը կկազմակերպվի ապրիլի 14-ից մինչև մայիսի 2-ը:

2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման ժամկետը կսահմանվի մայիսի 5-ից մինչև մայիսի 16-ը:

Facebook Comments