Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը 2020թ. մարտի 27-ին հրաման է ստորագրել Գորիսի պետական համալսարանում 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսուցման նոր պայմաններ սահմանելու վերաբերյալ, ըստ որի՝

  • Ռեկտորի 20.03.2020թ. հանձնարարականի համաձայն՝ ս.թ. մարտի 20-ից Գորիսի պետական համալսարանում ներդրված ուսումնառության առցանց գործընթացը՝ տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների հնարավոր միջոցների կիրառմամբ, կշարունակվի մինչև ապրիլի 14-ը:
  • Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ավարտական կուրսերի՝ ուսումնական ժամանակացույցով սահմանված պարապմունքները կկազմակերպվեն առցանց՝ մարտի 30-ից մինչև ապրիլի 10-ը՝ հնարավորինս օգտագործելով և կիրառելով հեռավար ուսուցման համապատասխան գործիքներ՝ դասապրոցեսների համակարգման, համաժամանակյա դասերի և ոչ համաժամանակյա առաջադրանքների կատարման համար:
  • Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ավարտական կուրսերի ուսումնական պարապմունքները կերկարաձգվեն մեկ շաբաթով՝ ապրիլի 06-ից մինչև ապրիլի 10-ը:
  • Կչեղարկվեն ուսումնական ժամանակացույցով սահմանված առաջին ընթացիկ ստուգումները, սահմանված ժամանակահատվածը նույնպես կտրամադրվի առցանց քննարկումներին և առարկայական ծրագրերի կատարմանը:
  • Նախատեսված և ժամանակավոր ընդհատված պրակտիկաները կկազմակերպվեն պարապմունքները վերսկսելուց հետո:
  • Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Պատմություն» և «Իրավագիտություն» մասնագիտությունների 1-ից 4-րդ կուրսերի 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կկազմակերպվեն հեռակա ուսուցման մյուս ակադեմիական խմբերի համար սահմանված ժամկետում՝ ս.թ. հունիսի 01-ից մինչև հուլիսի 03-ը:
  • Մագիստրատուրայի հեռակա ուսուցման կրթաձևի «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին, 2-րդ կուրսերի 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կկազմակերպվեն մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման մյուս մասնագիտությունների համար սահմանված ժամանակահատվածում՝ ս.թ. հունիսի 01-ից հուլիսի 03-ը:

Ուսումնական հետագա գործընթացների կազմակերպման մասին կտրվեն լրացուցիչ հանձնարարականներ:
Հրամանի կատարման վերահսկողությունը դրված է պրոռեկտոր Թ.Մարությանի վրա:

Facebook Comments