ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր ԳՊՀ-ում տեղի ունեցավ ՆԳ նախարարության կողմից ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով իրականացվող տեղեկատվական հանդիպումը:
Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը և մի խումբ ուսանողներ:
Պարեկային ծառայության աշխատակիցներն ուսանողներին ներկայացրեցին պարեկային ծառայություն ընդունելության կարգը, փուլային ստուգումները, ինչպես նաև ուսումնառության գործընթացի իրականացմանն առնչվող տեղեկատվություն: Նրանք անդրադարձան նաև հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանի դերի մասին։
Հանդիպման ավարտին ԳՊՀ բակում ուսանողներին ցուցադրվեց պարեկային ծառայության մեքենաների տեխնիկական հագեցվածությունը՝ խոսելով ներառվող սարքերի կարևորության և անխափան աշխատանքի մասին։