«ԹԱՔՆՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
2022 – 2023 ուստարվա «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության կրթաթոշակին կարող են դիմել՝
- Ուսանողներ, ովքեր դպրոցական կրթության մեծ մասը ստացել են գյուղում
- HRI Ճամբարի կամ HRI Անգլերենի դասերին ակտիվ մասնակիցներ
- Ուսանողներ, ովքեր սովորում են առկա կրթական համարգում (ոչ հեռակա)
Դիմորդները դիտարկվելու են ըստ՝
- Գնահատականների
- Համայնքում/դպրոցում ցուցաբերած ակտիվության
- Կամավորական աշխատանքների
- Բազմակողմանի զարգացվածության, մոտիվացիայի
- Ֆինանսական կարիքի հիման վրա
Կրթաթոշակ ստացած ուսանողը պարտավոր է ամեն ուսումնական տարվա վերջում կազմակերպել որևէ կրթական կամ զարգացման նախագիծ/դասընթաց իրենց դպրոցի աշակերտների համար, որը նպատակ ունի նոր գիտելիքներ փոխանցել կամ համայնքում առկա խնդիրներ լուծել։
Ինչպես նաև, 2-րդ կուրսում և 2-րդ կուրսից բարձր սովորող ուսանողները պետք է ունենան 70%-ից բարձր ՄՈԳ, որպեսզի դիտարկվեն հաջորդ տարվա կրթաթոշակի համար։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել՝ գրելով հետևյալ էլ. հասցեին՝ hiddenroadinitiative@gmail.com
Facebook Comments