ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
Հայաստանում ԵՄ առաքելությունը Ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ներքո գործող անզեն և գործադիր լիազորություններ չունեցող քաղաքացիական առաքելություն է։ Հայաստանում ԵՄ առաքելության խնդիրն է դիտել, զեկուցել անվտանգային իրադրության մասին Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմում։
Հայաստանում ԵՄ-ն աշխատանքի է հրավիրում՝
- թարգմանչի,
- անվտանգության հարցերի օգնականի,
- ծրագրերի պատասխանատուի,
- լոգիստիկայի հարցերով սպայի,
- մարդկային ռեսուրսների պատասխանատուի,
- մամուլի հարցերի պատասխանատուի,
- ավագ բժշկական փորձագետի:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 10.07.2023 թ., ժամը՝ 12:00-ն:
Թափուր աշխատատեղերի ամբողջական ցանկին և մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ www.eum-armenia.eu
Facebook Comments