ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ / ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ
Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2021-2022 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ընդունելություն։
Դիմորդները կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննություններին մասնակցելու, ընտրած մասնագիտությունը նշելու համար  ընդունելության դիմում-հայտերը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոն են ներկայացնում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am կայքում ապրիլի 15-ից մայիսի 10-ը՝ մինչև ժամը 18:00-ն ներառյալ:
Ընդունելության կարգին մանրամասն ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով.  http://escs.am/am/static/applicant?s=edu:
Ընդունելությանը վերաբերող ցանկացած հարցով խորհրդատվություն ստանալու համար կարող եք գրել Գորիսի պետական համալսարանի էլեկտրոնային փոստի հասցեին՝ gorissu@mail.ru, այցելել ԳՊՀ պաշտոնական կայքէջ՝ www.gorsu.am, ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/GorisSU կամ այցելել ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Ավանգարդ 2 հասցեով՝ պահպանելով սանիտարահակահամաճարակային անվտանգության կանոնները։

ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար` Ա. Գալստյան
Հեռ.՝  098-19-67-14, 077-22-57-27
Էլ. հասցե՝  g.anigalstyan@gmail.com

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021/2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ

Դասիչը

(ծածկագիրը)

Մասնագիտությունը,

Կրթական ծրագիրը

Ընդունելության քննությունները Ընդունելության տեղ/ այդ թվում Ուսման վարձը (հազ.դրամ)
Մրցութային Ոչ մրցութային անվճար վճարովի

ԱՏ

1 2            3 4 5 6 7 8
Մասնագիտական

Մանկավարժություն

011401.00.6

Կենսաբանություն

011401.01.6

Կ (գ) Ք(գ)** կամ Ֆ (գ)** Հլգ* 2 12 310
Պատմություն

011401.18.6

ՀՊ (գ) Օտլ (գ) կամ ԸՊ(գ) Հլգ* 1 20 350
Հայոց լեզու և գրականություն

011401.19.6

Հլգ (գ) Հլգ (բ) 2 20 350
Անգլերեն լեզու և գրականություն

011401.21.6

Անգլ (գ) Անգլ (բ) Հլգ* 2 18 400
Կերպարվեստ

011401.11.6

Գծն Գն Հլգ* 1 20 350
Ընդհանուր

մանկավարժություն

011301.00.6

Տարր. մանկավարժություն և մեթոդիկա

011301.01.6

Հլգ (գ) Մ(գ)** 2 23 410
Տնտեսագիտություն

031101.00.6

Տնտեսագիտություն

031101.01.6

Մ(գ) Հլգ (գ) Օտլ* 1 30 420
Կառավարում

041301.00.6

Կառավարում (ըստ ոլորտի)

041301.01.6

Մ(գ) Հլգ (գ) Օտլ* 1 23 420
Էլեկտրոնիկա

071401.00.6

Էլեկտրոնիկա

071401.01.6

Մ(գ) Ֆ(գ)** Հլգ* 3 17     320
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

061101.00.6

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

061101.02.6

Մ(գ) Ֆ(գ)** կամ Անգլ (գ)** Հլգ* 3 15    390

* Նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից, լրացնելով այդ առարկայի պետական ավարտական քննության գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:
** Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդները մաuնագիտությունների և քննությունների ցանկում երկու աuտղանիշերով նշված առարկաների համար որպեu մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեuտատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

Facebook Comments