ԷՐԱԶՄՈՒՍ+ T-GREEN. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության (ԳՊՀ ԱԿՀԼ) բաժնի նախաձեռնությամբ համալսարանի անգլերեն լեզվի կաբինետում տեղի ունեցավ Էրազմուս + կարողությունների զարգացման «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որին մասնակցեցին ԳՊՀ ռեկտոր Տ․ Վանդունցը, պրոռեկտոր Զ․ Գրիգորյանը և ծրագրի աշխատանքային թիմի անդամները։

ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու Ս․ Ալավերդյանը հանդիպման սկզբում ներկայացրեց T-GREEN ծրագրի նպատակը, խնդիրները, գործընկեր հաստատությունները, ինչպես նաև ծրագրում բուհի դերը՝ ըստ աշխատանքային փաթեթների։ Այնուհետև ելույթ ունեցավ ԳՊՀ ԱԿՀԼ բաժնի ղեկավար Ն. Սաֆարյանը, որը ներկաներին տեղեկացրեց ծրագրի կառավարման երկու հանդիպումների ժամանակ արձանագրված որոշումների և անելիքների մասին։

Հանդիպումն ընթացավ բուռն քննարկումների մթնոլորտում։ Դրանք հիմնականում վերաբերում էին ծրագրի շրջանակում համալսարանում ներդրվելիք մագիստրոսական կրկնակի դիպլոմի ծրագրին և գործող ծրագրերի վերանայումներին։

Facebook Comments