էՐԱԶՄՈՒՍ+ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ ԳՈՐԻՍՈՒՄ

Ս.թ.դեկտեմբերի 4-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի մեկնարկած էրազմուս+ ծրագրի 2022թ․ առաջարկների ներկայացման մրցույթին (https://bit.ly/3pbhqeO) նվիրված Տեղեկատվական օր:
Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, պրոֆեսորադաախոսական և վարչական աշխատակազմի ներկայացուցիչները, ուսանողները, ինչպես նաև Գորիս համայնքի ՀԿ-ների և բիզնես ոլորտի պատասխանատուները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, որը շնորհակալություն հայտնեց Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչներին՝ ի դեմ գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի՝ կարևորելու Սյունիքի մարզի ներկայացուցիչների մասնակցությունն առաջարկվող ծրագրերին, որոնք միտված են տարածաշրջանում բարձրագույն կրթությանն առնչվող խնդիրների լուծմանն ու ոլորտի զարգացմանը:
Հանդիպմանը Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լ. Կառլովան և Ծրագրի պատասխանատու Վ. Ղուկասյանը մանրամասն անդրադարձան ընթացիկ տարվա համար հասանելի ծրագրերին, որոնք ուղղված են կարողությունների զարգացմանը, միջազգային կրեդիտային փոխանակմանը, վիրտուալ փոխանակումներին, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին, ինչպես նաև Էրազմուս Մունդուս նախագծերին։
Ավարտին հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն ուղղեցին հյուրերին:




Facebook Comments