«ԷՐԱԶՄՈՒՍ+». ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր ԳՊՀ-ում տեղի ունեցավ Էրազմուս+ ամենամյա տեղեկատվական հանդիպումը, որին մասնակցեցին Գորիսի պետական համալսարանի ուսանողները:
Հանդիպման ընթացքում ԳՊՀ շրջանավարտ Մերի Գրիգորյանը, ով նաև մասնակցել է մի քանի փոխանակման ծրագրերի Վրաստանում («Կարիերայի ճիշտ ընտրություն»), Բելգիայում («Կրթական խաղեր») և Իսպանիայում («Սոցիալական նորարարություն»), ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի հիմնական ուղղությունների, միջազգային կրեդիտային շարժունության, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի, վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Մ. Գրիգորյանը անդրադարձ կատարեց նաև ծրագրերին դիմելու ընթացակարգին, փաստաթղթային գործընթացին և պայմաններին:
Facebook Comments