ԷՐԱԶՄՈՒՍ+» ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԿ ՆՈՐ ԵՎ ՉՈՐՍ ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ ԳՊՀ-ՈՒՄ
ԳՊՀ-ն ուրախ է հայտնել ԵՄ հեղինակավոր «Էրազմուս+» ծրագրին ակտիվ մասնակցելու շնորհիվ միջազգային կրթության ոլորտում իր ուշագրավ ձեռքբերումների մասին: Համալսարանի հանձնառությունը՝ կրթության միջազգայնացման ուղղությամբ նշանակալի արդյունքի հասնելու համար, հաջողությամբ դրսևորվել է կարողությունների զարգացման հինգ ծրագրերի տեսքով, որոնցից մեկը՝ «Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան փափուկ հմտությունների զարգացումը» (DeSIRe), հաղթող է ճանաչվել 2023 թ․ ծրագիր-առաջարկների ներկայացման մրցույթի արդյունքում։
Ստորև ներկայացված են ԳՊՀ-ի մասնակցությամբ իրականացվող ծրագրերի համառոտ նկարագրերը։
- «Աջակցություն` անգլերենով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի նպատակն է մշակել Բոլոնիայի չափանիշներին համահունչ թափանցիկ, ազգային և միջազգային կրթական չափորոշիչներ և դասավանդման ու ուսումնառության համադրելի գործիքներ, բարձրացնել ծրագրի գործընկեր երկրներում կրթության բովանդակության, անձնակազմի և ուսանողների մասնագիտական որակները վերապատրաստման ուսումնական կայուն ծրագրերի մշակման միջոցով, աջակցություն ցուցաբերել ԵՄ մասնակից և ծրագրի գործընկեր երկրների ուսումնական հաստատությունների միջազգայնացմանը, դասավանդողների և ուսանողների շարժունությանն ու փոխանակմանը:
- «Կարողությունների զարգացում՝ ճարտարապետական ժառանգության կայունության համար» (SAH) ծրագրի նպատակն է Հայաստանում և Իրանում թարմացնել և բարելավել ճարտարապետական ժառանգության (պատմական կառույցների ինֆորմացիոն մոդելավորում (BIM) և քաղաքային պատմական տարածություններ) կայունության ոլորտում ուսումնական պլանների որակը համաշխարհային շուկայի կայուն զարգացման կարիքները բավարարելու համար:
- «Իրազեկություններ՝ միջազգային նորարարական նախագծերի համար» (CompIIT) ծրագրի նպատակն է հայ ուսանողներին նախապատրաստել միջազգային, թվայնացված և նախագծային աշխատանքային միջավայրին՝ զարգացնելով նրանց նախագծերի իրականացման և հաղորդակցման հմտություններն ու ձեռնարկատիրական կարողությունները։
- «Բուհական կրթության փոխակերպում՝ հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի նպատակն է բարեփոխել հայկական կրթությունը՝ անցում կատարելով ավանդականից դեպի ապագայի կրթական «կանաչ» ծրագրերի:
Ծրագրի առանցքում ոլորտի որոշումներ կայացնողների և քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների կարողությունների զարգացումն է, նրանց մասնակցությամբ համագործակցային ցանցի ստեղծումը և «կանաչ» կրթության համար ազգային ու ինստիտուցիոնալ գործիքակազմի ստեղծումը։ - «Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի նպատակն է մշակել Բոլոնիայի չափանիշներին համահունչ թափանցիկ, ազգային և միջազգային կրթական չափորոշիչներ և դասավանդման ու ուսումնառության համադրելի գործիքներ, բարձրացնել ծրագրի գործընկեր երկրներում կրթության բովանդակության, անձնակազմի և ուսանողների մասնագիտական որակները վերապատրաստման ուսումնական կայուն ծրագրերի մշակման միջոցով, աջակցություն ցուցաբերել ԵՄ մասնակից և ծրագրի գործընկեր երկրների ուսումնական հաստատությունների միջազգայնացմանը, դասավանդողների և ուսանողների շարժունությանն ու փոխանակմանը: