ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ
Սիրելի‘ ուսանողներ,
ԳՊՀ-ի Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետը հայտարարում է էսսեների մրցույթ՝ նվիրված համալսարանի հիմնադրման 50-ամյակին: Մրցույթին կարող են մասնակցել ֆակուլտետի բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողները:
Թեմաներն են՝
- «Համալսարան՝ իմացության շտեմարան»
- «Մասնագիտություն, որը փոխեց իմ կյանքը»
Էսսեն գնահատվելու է ըստ հետևյալ չափանիշների`
- Ստեղծագործական մոտեցում – 50%
- Համապատասխանելիությունը տրված թեմային – 20%
- Կառուցվածք – 10%
- Տրամաբանական փաստարկում և օրինակներ – 10%
- Լեզվական գրագիտություն – 10%
Էսսեները պետք է ներկայացվեն հետևյալ ձևաչափով`
- Հայերեն
- WORD կամ PDF ձևաչափով
- Times New Roman(Sylfeen) տառատեսակով
- 12 տառաչափով
- Տողերի միջև չափը` 1.5
- Նշում պետք է պարունակի հեղինակի անվան, ազգանվան, մասնագիտության, կուրսի մասին:
Էսսեները պետք է ներկայացվեն hhm.fakultet@mail.ru էլ. հասցեին: Հարցերի համար դիմել ՀՀՄ ֆակուլտետի դեկանատ կամ զանգահարել 098196703 հեռախոսահամարով:
Հաղթողները կպարգևատրվեն: Մրցանակային տեղեր զբաղեցրած շարադրությունները կհրապարակվեն ԳՊՀ-ի պաշտոնական կայքէջում(gorsu.am):
Էսսեների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 20-ը, ժամը 16.00: