«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դասընթաց՝ «Էներգաարդյունավետության և անտառահատման բնապահպանական, տնտեսական, սոցիալական և առողջապահական ասպեկտները» թեմայով, որը վարեցին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և Շրջակա միջավայրի կայունության աջակցման կենտրոնի աշխատակիցները:

Դասընթացը նպատակ ուներ բարձրացնելու երիտասարդների իրազեկվածությունը անտառահատումների և վառելափայտի օգտագործման ավանդական եղանակների բացասական ազդեցությունների մասին։

Դասընթացավարները խոսեցին վառելափայտի ճիշտ օգտագործման, ծխի հետևանքով առաջացած խնդիրների, էներգախնայող վառարանների տեսակների և դրանց օգուտների, ջեռուցման նպատակով վառելափայտի մեծ պահանջարկի հետևանքների, պատճառների, ինչպես նաև վառելափայտի տնտեսման հնարավորությունների, բնապահպանական և տնտեսական օգուտների մասին:

Եղավ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

Facebook Comments