ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացը կկազմակերպվի Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ (098)19-67-07, (077)33-76-90, (099)33-76-90):
Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև-1, լրացվում է տեղում),
- 3×4 չափի երկու լուսանկար,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
- անձնագրի պատճենը,
- մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
- Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 (ութսուն հազար) դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը և սուրճի ընդմիջումները: Կկազմակերպվի նաև Էլեկտրոնային թեստավորում:
Դասընթացը կիրականացվի մոդուլային-կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը կներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, և կամընտրական դասընթացների առարկայախումբ (առաջարկվում է կամընտրական երկու մոդուլ՝ յուրքանչյուրը 15 ժամ ծանրաբեռնվածությամբ, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը):
Պարտադիր դասընթացները կներառեն հինգ մոդուլներ՝ երեք կրեդիտ (95 ժամ) ուսումնական բեռնվածությամբ.
- Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,
- Իրավունքի հիմունքներ,
- Գնումների գործընթացի կազմակերպում,
- Կիրառական հաշվապահություն,
- Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն:
Կամընտրական դասընթացներից առաջարկվող մոդուլներ.
- Տեքստային և գործարար փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա,
- Օտար լեզու հատուկ նպատակներով։
- Դասընթացը կվարեն Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ:
- Դիմումներն ընդունվում են 2019 թվականի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Աշխատակազմի կառավարման բաժին, հեռ.՝ (098)19-67-07, (099)33-76-90, (077)33-76-90) ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 9.00-ից 16.00-ն: Դասընթացը կկազմակերպվի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ՝ 6-օրյա շաբաթական ծանրաբեռնվածությամբ։ Ունկնդիրների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ժամանակացույցը կարող է համաձայնեցվել:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝ (098)19-67-07, (095)29-01-18, (077)33-76-90
Կայք՝ www.gorsu.am
E-mail` gorissu@mail.ru
Fb` ԳՊՀ Վերապատրաստումներ / Training Courses
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, Աշխատակազմի կառավարման բաժին):
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ