ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 09.09.2020թ., հմ. 1187-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացը կկազմակերպվի Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ (077/099)33-76-90, (098)19-67-07): Մասնակիցների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ձևը (առկա, հեռավար, հիբրիդային) և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև-1, լրացվում է տեղում),
- 3×4 չափի երկու լուսանկար,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
- անձնագրի պատճենը,
- մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
- Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը*:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
*Վերապատրաստման դասընթացի արժեքը, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը և սուրճի ընդմիջումները, կազմում է 80000 (ութսուն հազար) դրամ: Կկազմակերպվի նաև Էլեկտրոնային թեստավորում (համալսարանի համակարգչային կենտրոններում ներդրված են գիտելիքների ստուգման ավտոմատ համակարգեր) վերապատրաստվողների համար, ինչն ուղղված կլինի վերամասնագիտական փափուկ հմտությունների զարգացմանը:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին նախապատրաստելու նպատակով կազմակերպվող վերապատրաստումների համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված քննությունների համար նախատեսված թեմաների բովանդակության և հարցաշարին համապատասխան Գորիսի պետական համալսարանի կողմից մշակված ուuումնական ծրագրի և թեմատիկ պլանի հիման վրա: Դասընթացն իրականացվում է մոդուլային-կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, և կամընտրական դասընթացների առարկայախումբ (առաջարկվում է կամընտրական երկու մոդուլ՝ յուրաքանչյուրը 15 ժամ ծանրաբեռնվածությամբ, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը):
Պարտադիր դասընթացները ներառում են հինգ մոդուլներ՝ երեք կրեդիտ (95 ժամ) ուսումնական բեռնվածությամբ.
- Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,
- Իրավունքի հիմունքներ,
- Գնումների գործընթացի կազմակերպում,
- Կիրառական հաշվապահություն,
- Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն:
Կամընտրական դասընթացներից առաջարկվող մոդուլներ.
- Տեքստային և գործարար փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա,
- Օտար լեզու հատուկ նպատակներով։
Դասընթացը կվարեն Գորիսի պետական համալսարանի և հանրակրթության ոլորտի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ (https://gorsu.am/աշխատակազմ-3/):
Դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 11-ից 25-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Աշխատակազմի կառավարման բաժին, հեռ.՝ (077/099)33-76-90, (098)19-67-07) ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն:
Դասընթացը կկազմակերպվի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 19-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝ | (077/099)33-76-90 , (098)19-67-07, (095)29-01-18 |
Կայք՝ | www.gorsu.am |
E–mail` | gorissu@mail.ru |
Fb` | https://www.facebook.com/ԳՊՀ-Վերապատրաստումներ-Training-Courses |
Հասցե՝ | ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին
մասնաշենք, 2-րդ հարկ, Աշխատակազմի կառավարման բաժին): |