ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ
Հուլիսի 21-ին Գորիսի պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 2016-2017 ուս. տարվա առկա ուսուցմամբ բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:
Հանդիսույթը բացեց ու շրջանավարտներին ողջերթի խոսք ասաց ԲՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա.Դինունցը` նշելով, որ ֆակուլտետն այս տարի ունի 57 շրջանավարտ` ֆակուլտետում գործող 5 մասնագիտությունների գծով («Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Դեղագործական քիմիա», «Քիմիա», «Կենսաբանություն»), և 8 շրջանավարտների շնորհվել են գերազանցության դիպլոմներ:
Դիպլոմների հանդիսավոր հանձնման անդրանիկ նախաձեռնությունը ողջունեց ու իր շնորհավորանքի խոսքում կրթության ոլորտի մարտահրավերների, աշխատաշուկայի պահանջների, շրջանավարտների` որակապես լավ մասնագետ լինելու անհրաժեշտության մասին խոսեց ռեկտոր Ա.Ղուկասյանը:
Շրջանավարտներին շնորհավորեցին նաև ԳՊՀ պրոռեկտոր Զ.Գրիգորյանը, ԳՊՀ ՈՒԽ նախագահ Ա.Անդրիյանը, ԲՄՖ ՈՒԳ նախագահ Մ.Գյուրջյանը:
Հուզառատ ու ջերմ մաղթանքների մթնոլորտում շրջանավարտները ստացան իրենց ավարտական դիպլոմները:
Facebook Comments