ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ՆՈՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Մայիսի 22-ին Գորիսի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև համագործակցության շրջանակներում ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ ուսանողների համար «Արդի հայերենի նորակազմությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ. Ինգա Մարգարյանը:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում՝ հնարավորություն ընձեռելով ներկաներին իրենց հարցերն ուղղելու դասախոսին և մասնակցելու հետաքրքիր և բովանդակալից քննարկմանը։

Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ Լուսինե Ներսիսյանը ամփոփեց հանդիպումը լեզվաբանի հետ՝ շնորհակալություն հայտնելով արդյունավետ և նպատակային համագործակցության համար։

Հանդիպմանը մասնակցեցին «Հայոց լեզու և գրականություն» և «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրերի  ուսանողները։

Facebook Comments