ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ավարտին հասավ 2022 թվականը, ու հայ ժողովրդի համար տարին ամփոփվեց կորուստներով, դժվարություններով ու խնդիրներով։ Բայց պիտի շարժվենք առաջ խնդիրների ուղենշմամբ, դժվարությունների հաղթահարմամբ, ձեռքբերումներից առաքվող ոգով։

Գորիսի պետական համալսարանի աշխատակիցների նվիրական աշխատանքի, անմնացորդ ջանքերի և պատրաստակամության շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել կրթագիտական ոլորտում առկա մարտահրավերները և հաստատակամ քայլերով ապահովել համալսարանի կայուն առաջընթացը:

2023 թվականին Գորիսի պետական համալսարանն իր կուտակած փորձի, շարունակական ու հետևողական աշխատանքի, նոր ծրագրերի և ներդրումների շնորհիվ կամրապնդի տարածաշրջանում ունեցած իր կարևոր դերը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը:

Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, աշխատանքային բազում հաջողություններ, ամենայն բարիք:

Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ նաև մեր սահմանին ամուր կանգնած հայ զինվորին՝ մաղթելով խաղաղություն և ուժ, արցախահայությանը՝ անկոտրում կամք և հավատ՝ ի բարօրություն մեր միացյալ հայրենիքի:

Թող գալիք տարին լինի խաղաղ արարման, իղձերի իրականացման, հայրենաշենության, անկասելի վերելքի ու բարօրության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Facebook Comments