ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսանողներ,

Ջերմորեն շնորհավորում և իմ բարեմաղթանքներն եմ հղում Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Օրվա խորհուրդն այսօր միավորում է բոլոր կրթական հաստատությունների ուսանողական կառույցների ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր կրում են ուսանողի պարտավորեցնող տիտղոսը և անցնում իրենց կյանքի թերևս ամենակարևոր ճանապարհը՝ կուտակելով գիտելիքներ և փորձ: Գիտակրթական ու մշակութային կյանքի զարգացման, ազգային արժեքների տարածման ու պահպանման, պետականության գաղափարի ամրապնդման վաղվա գրավականը տրված է նախ և առաջ երիտասարդներին: Համոզված եմ, որ ավարտելով Գորիսի պետական համալսարանը և ձեռք բերելով մասնագիտական որակավորում, դուք լիովին պատրաստ եք լինելու ստացված արդյունքները լավագույնս օգտագործելու տնտեսության մեջ, հետազոտական ու կրթական գործընթացներում: Մենք միշտ գնահատելու ենք ձեր մասնագիտական հաջողությունները, հպարտանալու ենք ձեր մասնագիտական արդյունավետ գործունեությամբ հանրային տարբեր բնագավառներում:

Մշտապես կատարելագործե՛ք ձեր մասնագիտական կարողությունները, երբեք չմոռանա՛ք նրանց, ովքեր կրթել են ձեզ, ամենուր և միշտ բարձր պահեք համալսարանի անունն ու հեղինակությունը: Ցուցաբերեք քաղաքացիական բարձր գիտակցություն, սեփական անձի նկատմամբ եղեք պահանջկոտ, արժևորեք ստացած գիտելիքները: Դուք ապրում եք մրցակցային գիտելիքների ժամանակաշրջանում և ձեր խնդիրն է համըթնաց շարժվել այդ մարտահրավերներին: Ձեզնով մեր հայրենիքի ապագան հուսալի ձեռքերում է:

Մի մասի համար սա վերջին ուսանողական տարին է, մյուսների համար̀ առաջինը: Դարձրե՛ք ձեր ուսանողական տարիները առավել բովանդակալից, նշեք ձեր օրը հնարավորինս հիշվող ու գեղեցիկ ձևով, եղեք միասնական, համերաշխ: Դուք ողջ կյանքում հիշելու եք ձեր ուսանողական ընկերներին, հիշելու եք այն անփոխարինելի հոգևոր արժեքները, որ ձեր մեջ ձևավորել է բուհական կյանքը:

Մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, պայծառ ու հիշարժան օր, բազմապատիկ ձեռքբերումներ:

Facebook Comments