ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր,
Առանձնակի ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Հուսով եմ՝ գարնան կենսանորոգ ուժը դրական նոր լիցքեր կպարգևի ձեզ`ապրելու, արարելու, գեղեցկացնելու և իմաստավորելու կյանքը: Թող սերը, բարօրությունը, երջանկությունն ու խաղաղությունը մշտապես թագավորեն ձեր ընտանիքներում:
ԳՊՀ-ի սիրելի՛ դասախոսներ, երկրի համար այս ծանր օրերին անգամ դուք ջանք ու եռանդ չեք խնայում՝ մասնագիտական բարձր պատասխանատվությամբ, նվիրումով կրթելու մեր պայծառ ուսանողներին՝ հանուն վաղվա բարօրության և կրթական գործի կայունության: Մաղթում եմ ուժ, կորով, հմայք, մայրական խինդ ու բերկրանք, բազմապատիկ հաջողություններ: Թող ձեզ մշտապես ուղեկցի սիրված ու գնահատված լինելու երանելի զգացումը, և գարունը հոգու մշտական եղանակ լինի: Ժպտացե՛ք…

Facebook Comments