ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Փետրվարի 17-20-ը Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան  տնտեսագիտական  համալսարանի Երեւանի մասնաճյուղում տեղի է ունեցել «Հայկական հետքը Հայրենական մեծ պատերազմում» խորագրով միջազգային ուսանողական գիտաժողովը՝ նվիրված խորհրդային լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակին:

ԳՊՀ-ից գիտաժողովին զեկուցումով հանդես է եկել «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Արջունցը՝ «Խնձորեսկցիների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին» թեմայով:

Facebook Comments