ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԱԽԱՔԱՅԼԵՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի ուսանողները շարունակում են նախաքայլեր անել գիտության ոլորտում: Օրերս լույս է տեսել Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողովի նյութերի ժողովածուն, որում տպագրվել են  «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Արջունցի (հոդվածի թեման՝ «Սյունիքի ճարտարապետական դպրոցը 9-11-րդ դարերում», գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց),  «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Սահակյանի (հոդվածի թեման՝ «Ավստրիայի հայագիտական երկու կենտրոնների զուգահեռներում», գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց),  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղավալբաբունցի (հոդվածի թեման՝ «Վերաբերականները Սյունիք-Արցախ բարբառներում», գիտական ղեկավար՝ Մհեր Քումունց) գիտական հոդվածները:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին, մաղթում գիտակրթական նորանոր հաջողություններ:

Facebook Comments