ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՖԻՆՏԵՔ ԷԹԻԿԱ» ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Ս.թ. փետրվարի 12-ին և 13-ին Իմփաքթ Հաբ-ում տեղի ունեցավ  «Ֆինտեք Էթիկա» դասընթացի 5-րդ հոսքը, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Գորիսի պետական համալսարանի ուսանողները:

Դասընթացի նպատակն էր փոխներգործուն մեթոդներով ներկայացնել ֆինտեք ոլորտի առանձնահատկությունները և նորարարությունները, նպաստել մասնակիցների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը։

Երկօրյա դասընթացի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները` փողի էվոլյուցիա, էլեկտրոնային փող,  բանկային քարտեր, բանկոմատներ, օնլայն գնումներ, բլոկչեյն,  կրիպտոարժույթ, կրիպտոպանակներ, կրիպտոընկերություններ:

Դասընթացը վարեց «ԱուրԹիմՔլաբ», «ԱուրէքսչենջՔլաբ», «ՔլաբՕն» ընկերությունների համահիմնադիր, գործադիր տնօրեն, բիզնես խոսնակ Ավետիս Վարոսյանը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

Facebook Comments